|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անվտանգության հարցերի քննարկման մեխանիզմը հիանալի է աշխատում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Trend-ի լրագրողի հարցին` արդյո՞ք հարկավոր չէ ինտենսիվացնել այդ հարցով երկու երկրների միջև համագործակցությունը:
Զախարովան անդրադարձել նաև է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ըստ նրա` երկրների միջև համագործակցությունը զարգանում է Ադրբեջանի կառավարության ու ՌԴ կազմի մեջ մտնող սուբյեկտների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա. ներկայում գործում է նմանատիպ 17 համաձայնագիր:
Զախարովայի խոսքով` ՌԴ-ի և Ադրբեջանի արդյունավետ կապերի մասին է խոսում Բաքվում մի շարք ռուսական առևտրի տների, բիզնես-կառույցների ներկայացուցչությունների և ավիաուղիների առկայությունը: