|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա նշեց. «Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարն ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր՝ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերի գումարներ: