|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին լարված իրավիճակ է Արմավիր-Երևան ճանապարհին. Արմավիրի խաղողագործները փակել են այն: Նրանք բողոքում են խաղողի մթերման գնից: Խնդիրն այն է, որ Երևանի կոնյակի գործարանը հայտնել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, իսկ գյուղացիները պահանջում են բարձրացնել խաղողի մթերման գինը, սակայն կոնկրետ թիվ չեն ասում: «Եթե 140 դրամով մթերենք, մեզ տակը բան չի մնում: Պետք է մի քիչ բարձրացնեն գինը, էսպես չի լինի»,- ասաց արմավիրցիներից մեկը:
Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Արծրուն Սարգսյանը խոստացավ պահանջը ներկայացնել գլխամասի ղեկավարին:
Արմավիրի փոխմարզպետ Գաբրիել Գրիգորյանը նույնպես մոտեցավ գյուղացիներին և տեղեկացրեց, որ կառավարությունում այս թեմայով քննարկում է սկսվել: «Պետք է հարցը դիտարկեն ու դրա լուծումը գտնեն»,- հավելեց նա:
Ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է: Ըստ արմավիրցիների՝ այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ համայնքների ներկայացուցիչներ: