|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ քննչական ծառայության և Արթուր Աղաբեկյանի պաշտոnական հայտարարությունը զետեղվել է տարբեր կայքերում և արժանանում տարաբնույթ մեկնաբանությունների:
Հանդիպում ենք հիստերիկ մեկնաբանությունների, քենի և ատելության քարոզի, ականատեսն ենք նաև հավասարակշռված մեկնաբանությունների ու կշռադատված մոտեցումների:
Կոչ ենք անում, ցուցաբերել հանգստություն, համբերատարությամբ հետևել իրադարձությունների ընթացքին ու նախաքննությանը:
Մարտիկ հիմնադրամի 16-ամյա գործունեության ընթացքում, հիմնադրամի հետ առնչված ու շահառու հանդիսացած քաղաքացիներն ու իրավաբանական անձիք իրենց ամենօրյա անհանգստությունն ու սատարումն են հայտնում անձամբ Արթուր Աղաբեկյանին և Մարտիկ հիմնադրամի գրասենյակին: Իրենց մտահոգությունն ու սատարումն են հայտնում նաև Հայաստանի և Արցախի մի շարք ռազմական և քաղաքական գործիչներ, սփյուռքի մեր հայրենակիցները:
Արթուր Աղաբեկյանի գրասենյակ
01.09.2018թ.