|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանը ակնկալում է, որ ՌԴ-ն կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը. հայտնում է ТАСС-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, նշել է, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Մենք մտքեր ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, իհարկե, ԼՂ հակամարտության: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ՌԴ-ն կշարունակի ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պուտինը:
ՌԴ և Ադրբեջանի նախագահները նաև համատեղ հայտարարություն են ընդունել:
Փաստաթղթից հետևում է, որ կողմերը հավատարիմ են լինելու երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը՝ բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին Պայմանագրի սկզբունքների հիման վրա: