|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ամերիկահայ, պոկերի Արքա Դեն Բիլզերյանը Հայաստանում է: Նրա հետ Հայաստանում, է նաև եղբայրը` Ադամ Բիլզերյանը: Բիլզերյանը Հայաստան ժամանել է գիշերը՝ սեփական ինքնաթիռով։
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ Դեն և Ադամ Բիլզերյանները ՀՀ քաղաքացիություն ստանալու երդման արարողությանն են մասնակցել:
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բիչախչյանը և հրապարակել լուսանկար:
Նա նաև տեղեկացրել է, որ Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն: