|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»: