|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Ա. Ն.-ին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: