|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը խիստ դատապարտում է «Հասմիկ» մանկական ճամբարում վերջերս տեղի ունեցածը: Անընդունելի ենք համարում երեխաների արժանապատվությունը և համբավը ոտնահարող, ազգային արժեքները ծաղրող, ծրագրավորված և բացահայտ այլասեռական բնույթի քարոզչությունը:
Ուստի կոչ ենք անում մտահոգ քաղաքացիներին` զերծ մնալ երեխաների ինքնությունը բացահայտող նյութերի հրապարակումից , պատկան մարմիններին՝ անհապաղ և համակողմանի իրականացնել քննություն և տալ երևույթի իրավական գնահատականը, անհրաժեշտության դեպքում երեխաներին ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Այդուհանդերձ, հորդորում ենք մեր հայրենակիցներին` չխուսափել երեխաներին ուղարկել ամառային այն ճամբարները, որտեղ առողջ մթնոլորտում իրականացվում են արդյունավետ կրթադաստիարակչական և ժամանցային ծրագրեր:
Որպեսզի վստահ լինեք, որ ձեր երեխան գտնվում է առողջ մթնոլորտում, ծանոթացեք պատասխանատու կազմի և ծրագրի հետ, և մշտապես հետաքրքրվեք ծրագրի ընթացքի մասին։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն