|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ կան, սակայն դրանք չեն կուտակվում, նորերը նույնպես չեն առաջանում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է БЕЛТА-ն։
«Այդ խնդիրներն առանց մեզ ոչ ոք չի լուծի: Եվ պատահում է նաև, որ մենք ոչ միայն մեր խնդիրներն ենք լուծում, այնպես որ` խոսելու շատ բան կա»,- ասել է նա։
Պուտինն, իր հերթին, նշել է, որ ուրախ է հանդիպել իր բելառուս գործընկերոջը և տետ ա տետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող և միջազգային օրակարգին առնչվող խնդրահարույց հարցեր։