|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի հետ այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ ենք անցկացրել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում: Մասնավոապես այցելել ենք «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ և «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ:
Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով, հիվանդասենյակներով, ծանոթացանալով բաժանմունքերում առկա խնդիրներին՝ քննարկել ենք բժշկական կենտրոնների վերազինման և վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։
Առաջնահերթ նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:
Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են և կլուծվեն առաջիկայում»: