|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում չկա դատապարտյալ, որ մահճակալ չունենա. 100-օրյա աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով բանտերի ծանրաբեռնվածությանը:
«Մենք նախաձեռնում ենք նոր քրեակատարողական հիմնարկի` մեկուսարանի կառուցում, որը պետք է փոխարինի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկին: Մենք բանտային պայմաններն իրավունքին և օրենքին համապատասխանեցնելու խնդիր ունենք, որը ձևավորվել է տարիների ընթացքում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` փոփոխության է ենթակա «Գորիս» քրակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմաններն էլ պետք է բարելավվեն, Տավուշում պետք է լինի մեկուսարան: Նախարարը նաև նշեց, որ բանտային նոր հիվանդանոցի կարիք կա: «Այս ոլորտում շինարարություն իրականացնելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց Զեյնալյանը: