|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 17-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով հայտնվել ձորում:
Վարորդը և ուղևորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից և տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: