|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանական պետական «Մշակույթ» հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Անցյալից՝ ապագա» հաղորդումը, որի ժամանակ քննարկվել է ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանների թեման. հայտնում է Русарминфо-ն:
Հաղորդավարուհին առաջարկել է դիտել հին Ադրբեջանի քարտեզը, և էկրանին հայտնվել է հին քարտեզ, որի վրա պատկերված է եղել Մեծ Հայքը, ինչպես նաև Կովկասյան Ալբանիան, որն ադրբեջանցիներն «ադրբեջանական» պետությունն են համարում:
Միևնույն ժամանակ, ցուցադրված քարտեզից բացակայել են Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները:
Այդ քարտեզի ցուցադրումը առաջացրել է ադրբեջանցիների դժգոհությունը: