Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է
Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:
Օգոստոսի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է:
Ներկայումս Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ի աշխատակիցները ճանապարհահատվածում իրականացնում են համապատասխան աշխատանքներ: