|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ք., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: