|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օգոստոսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված 2005 թ.) և Ա. Ա.-երին (ծնված 2004 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել՝ 17:50-ին:
Այրվել են թիվ 13 բնակարանն ամբողջությամբ՝ գույքով (մոտ 40 քմ) և թիվ 14 բնակարանի պատշգամբը՝ մասամբ (մոտ 5 քմ):