|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում օգոստոսի 1-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Նա ասել է, որ դա, ինչպես նշում են Վրաստանում, չի կարող նպաստել կայունությանը Սևծովյան տարածաշրջանում, այլ հակառակը սրում է իրավիճակը:
Զախարովան նաև հավելել է, որ ՌԴ-ն ափսոսում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև Վրաստանի հարևան երկրները:
Նաև անդրադարձել է հայկական մամուլում տարածված այն լուրերին, որ նախատեսվում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա, որի ընթացքում պետք է կայանա նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ: