|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շարունակում է թուրքական իշխանությունների նվաստացուցիչ հայտարարությունները «համալրել» Ֆեթուլլահ Գյուլենի մասին արտահայտություններով:
Ըստ Demokrathaber-ի` Սոյլուն, անդրադառնալով Գյուլենի արտահանձնման հարցին, ասել է. «Մենք ԱՄՆ-ի մոտ մի հատ ապրանք ունենք, դա էլ FETÖ-ն է (Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած կազմակերպությունը): Դա չենք թողնելու ձեզ մոտ, վերցնելու ենք»:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ և երկար ժամանակ է` ԱՄՆ-ից պահանջում են նրա արտահանձնումը: