|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոն մրցաձևում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո:
Սակայն, անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին 3-րդ հորիզոնականում են զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:






