Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ` Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն: