|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Կայքի հաղորդմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում: