|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Պիքֆայայի Ս. Աստվածածին Վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի փոխանորդ Ա. Լահհամին:
Լահհամը Վեհափառին է ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տի Միսթուրայի և իր կատարած վերջին աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Նորին Սրբությունը կարևորությամբ շեշտել է սիրիական ճգնաժամին օր առաջ լուծում տալու հրամայականի, որպեսզի երկիրը կարողանա վերակառուցման ընթացքն սկսել:
Արամ Ա-ն այդ շրջանակներում ընդգծել է քրիստոնյա համայնքների, այդ թվում` հայ համայնքի կարևոր դերը երկրի վերակառուցման և քաղաքական գործընթացներին մասնակցելու կարևորությունը: