|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: