|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 15:40-ին: Տուժածներ չկան:
Այրվել են «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 250 քմ: