|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ անցագրային կետում զննության են ենթարկել հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, որի խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 0.7 լիտր տարողությամբ 3 շիշ և 1 լիտր տարողությամբ 1 շիշ ոգելից խմիչք, 3 բջջային հեռախոս, դեղնականաչավուն բուսական զանգվածներով 2 փաթեթ` ընդհանուր 8.1 գրամ և 9.2 գրամ քաշերով:
Իսկ էքսկավատորի վարորդ, քաղաքացի Գ. Ն.-ի խուզարկությամբ կոշիկի մեջ հայտնաբերվել են մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով 8.7 գրամ փոշենման զանգված, կիսաչոր, կանաչ բուսական զանգվածների փաթեթներ՝ ընդհանուր 5.2 և 2 գրամ քաշերով, չոր, դեղնականաչավուն բուսական զանգվածներ՝ ընդհանուր 1.8 և 2.3 գրամ քաշերով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: