|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում այսօր երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամ երեխաների համար:
Նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ եւ բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին՝ հնարավորություն ընձեռելով միջոցառումն անցկացնել նստավայրի տարածքում:
Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների եւ կազմակերպիչների հետ, կարեւորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը:
