|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել ու նրա անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված վիրավորական գրառում էին կատարել:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել. «Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել:
Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»։