|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 16-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին՝ վերսկսվել:
Աշխատանքներում ներգրավված են 5 փրկարար, 5 ոստիկան և գյուղի 30 բնակիչ:
Ժամը 10:05-ին Մադինա և Լեռնակերտ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է Կ. Ս.-ի դին: