|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ։
Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։
Յան Ստիլեցը ներկայացրել է շուրջ 25-ամյա ընկերության փորձը, հայտնել այդ փորձառությամբ հայաստանյան մասնագետների հետ կիսվելուպատրաստակամությունը,նաև տեղեկացրել, որ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ արդեն մտադրություն ունեն բացելու Fly United-ի գրասենյակ։
Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։
Նախարարի հետ հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։