|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշնիյանը Բրյուսելում հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելիս նկատում է լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
«Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», - մասնավորաապես հայտարարել է Փաշինյանը Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի վարչապետը նաեւ շեշել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև` ժողովրդավարության դեմ։
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - շեշտել է վարչապետը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: