|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հայտարարությունը, որ ինքը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է: 168.am-ի հետ զրույցում նա ասել է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։
Նյութը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում` Աճեմյանը նաեւ ավելացրել է. «Այս իրողությունը ես երբեք չեմ թաքցրել, հետևաբար ֆեյսբուքյան պրոֆիլս մաքրելու իմաստ չկա (չնայած ոչ մի դեպքում էլ դա չէի անի)։ Ես չեմ ամաչում, որ քրիստոնյա եմ` Քրիստոսի հետևորդ, իսկ այն, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին ճշմարտադավան է, կասկած չկա։ Այս թեման շատ արծածվելու կամ հասարակության համար հետաքրքրության առիթ հանդիսանալու դեպքում հատուկ live կանեմ։ Այս անգամ բավարարվենք այսքանով»։