|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից հետո դեռևս թափուր է: Ամենայն հավանականությամբ, այսօր կամ առաջիկա օրերին թափուր հաստիքը կհամալրվի: Թեկնածուների պակաս չի զգացվում, սկզբում շրջանառվում էր Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի անունը, սակայն գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «ստվեր» գցեց նրա թեկնածության վրա:
Վերջին օրերին քննարկվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը, որին՝ որպես իրեն փոխարինող, նշանակել է Աղվան Հովսեփյանը: Հայկ Գրիգորյանի լոբբինգով են զբաղված նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը և Գլխավոր դատախազությունը:
Հաշվի առնելով Աղվան Գառնիկիչի հետ սերտ առնչությունը՝ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը վարչապետի սրտով չէ:
Կա նաև երրորդ տարբերակ՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: