|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով հետախուզում եւ կալանք որոշվել նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: «Իհարկե, նա պետք է հարցաքննվեր, բայց ոչ թե ամբողջ գործը բարդեին 72-ամյա մարդու վրա: Նա, ճիշտ է, արդարության, ազնվության սիմվոլ չէ, բայց մեծ ներդրում ունի բանակում։
Նրան Վազգեն Սարգսյանը բերեց, պատերազմի ժամանակ բավականին օգտակար եղավ, հետագայում էլ՝ չնայած տարիքին, Սերժ Սարգսյանը պահեց որպես ռազմական տեսուչ: Եթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից։ Ինչ արեցին՝ ոստիկանության ներքին զորքերն արեցին, որոնք ենթարկվում են նախագահին։ Այնպես որ՝ Փաշինյանը սխալ տեղից է բռնել»: