|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը: Օրակարգային մի շարք հարցերի թվում էր նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Քանի որ այս ընթացքում ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի առաջարկությամբ` որոշվեց նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և հնարավորություն չտալ մեկ այլ թեկնածուի առաջադրվելու։
«Մենք չենք շտապում, և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Եվ ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները` որպես ֆեդերացիայի նախագահ, մինչև հաջորդ ընտրությունները` դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար։ Այս ընթացքում լրատվամիջոցներով արվեցին մի շարք հայտարարություններ` մասնավորապես նշելով, որ պետք է ներդնել մինիմում 300000 դոլար, որը հատուկ մի գումար էլ չէ։ Առաջարկում եմ այդ մարդկանց` իսկապես ներդնել բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գումարը, ինչով էլ ավելի լայն հնարավորություններ կստեղծվի պատշաճ աշխատանքի համար»,- ասաց Գևորգյանը։