Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Կառավարության նիստից առաջ լրագրողները ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է ստացվում, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրված ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու քրեական հետախուզման մեջ գտնվող` պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը բացակայում են երկրից, ԱԱԾ ղեկավարը պատասխանեց. «Միքայել Հարությունյանը բացակայում էր երկրից այն ժամանակ, երբ նրա նկատմամբ դեռևս քրեական հետապնդում չէր սկսվել: ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հետ կապված խնդիրներին, մասնավորապես` «Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումներին, Արթուր Վանեցյանը նշեց, որ քննությունը դեռ ընթացքի մեջ է: Հիմնադրամի հետ կապված` կուսումնասիրվեն նաև Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութերը, և եթե լինեն խախտումներ, ապա Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ, նա դեռևս չի հրավիրվել հարցաքննության: ԱԱԾ ղեկավարարը հերքեց, թե իրավապահները Տարոն Մարգարյանի տունն են խուզարկել: «Նման բան չկա»,- ասաց Արթուր Վանեցյանը` հավելելով, որ Տարոն Մարգարյանը չի բացակայում երկրից, նա Հայաստանում է: