|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է իր եկամուտների մասին հոդված և անդրադարձել ադրբեջանցիների տարածած լուրերին, թե ինքը ֆինանսավորվում է հայերի կողմից:
«Անկեղծ ասած՝ ինձ հոգնեցրել է ծիծաղելը իմ «հայկական» փողերի մասին ադրբեջանցի գործիչների անիմաստ հայտարարությունների վրա: Այդ մարդիկ իսկապես ապրում են քարի դարում և անգամ չեն փորձում ինքնակրթվել, զարգանալ, ինչ-որ բանի հասնել կյանքում: Նրանց համար այդպես լավ է: Ընդունենք դա հարգանքով՝ որպես նրանց մշակույթի մի մաս»,- գրել է Լապշինը:
Նա նշել է, որ ադրբեջանցիները վստահ են, որ ինքն աշխարհով շրջում է հայերի հաշվին և Ադրբեջանը վարկաբեկելու նպատակով: Երկրորդը, ըստ Լապշինի, ճիշտ է, քանի որ ռեժիմը պետք է պատժվի:
Վերջում բլոգերը հավելել է, որ եթե ադրբեջանցիները կարողանային օգտվել Google-ից, կգտնեին բոլոր հարցերի պատասխանները: