|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդեն հայտնել ենք, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները ոչ միայն չեն դադարեցվել, այլև երկու օրից արձանն արդեն տեղադրված կլինի նախապես որոշված վայրում` Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Եվ որպեսզի վերջ դրվի արձանի տեղադրման վայրի հետ կապված խոսակցություններին, այսօր մի խումբ երիտասարդներ կատարեցին, արդեն գրեթե պատրաստի արձանի, իրենց բնութագրմամբ, ոչ պաշտոնական բացումը:
«Սա առաջին օրն է, որ Արամ Մանուկյանի արձանը վեր է խոյացել ՀՀ մայրաքաղաքի սրտում, դրա համար մենք բոլորս պետք է միմյանց շնորհավորենք և ասենք, որ դեռ կա Արամի տուն-թանգարանի բացման խնդիր, դեռ կա առաջին Հանրապետության թանգարան հիմնելու գաղափարը, որի համար բոլորս պետք է պայքարենք»,- ասում են նրանք:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի պետք է դադարեցվեր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները, և որ պետք է հանրային քննարկում սկսվեր վայրի նպատակահարմարության համար: