|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Առավոտ» թերթը գրում է.«Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում՝ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաև ընկերական շրջապատ ձևավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն: Պարոն Սարգսյանը այս հարցին էլ հետևյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: