|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես պահակ գրանցված, 1995 թ. ծնված Նարեկ Ս.-ն 2016 թ. նոյեմբերից մինչև ս/թ հունիս ամիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ և յուրացրել այն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնտեսվարը բացատրություն է տվել, որ Նարեկ Ս.-ն դպրոցի գլխավոր հաշվապահի որդին է, ով 2016 թ. նոյեմբերից չի ներկայանում աշխատանքի և բացակայում է ՀՀ-ից:
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, դպրոցի տնօրենի կարգադրությամբ, Նարեկ Ս.-ն ազատվել է աշխատանքից: Նախապատրաստվում են նյութեր: