|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղային հերթական օրվա մեկնարկը տրվեց Մոսկվայում, որտեղ Բելգիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Թունիսի հավաքականին:
Բելգիացիների կազմում դուբլի հեղինակ դարձան Էդեն Ազարն ու Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բատշուային:
Մեքսիկայի հավաքականը Ռոստովում 2:1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի հավաքականին:
Խաղային օրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում, որտեղ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցեց Շվեդիայի ընտրանու հետ: Գերմանացիները կամային հաղթանակ տոնեցին 2:1 հաշվով: Հանդիպման 95-րդ րոպեին Տոնի Կրոսը տուգանայինից կատարած հարվածով դարձավ ֆանտասիկ գոլի հեղինակ: