|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
1979 թվականի հեղափոխությունից ի վեր առաջին անգամ իրանցի կանանց թույլ են տվել մարզադաշտ այցելել և հետևել ազգային հավաքականի խաղի հեռարձակմանը. հայտնում է Рен ТВ-ն: Նրանք խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է Իրան-Իսպանիա հանդիումը, որն ավարտվել է իսպանացիների հաղթանակով:
Մարոկկոյի հետ հանդիպման հեռարձակմանը, որը կայացել էր հունիսի 15-ին, կանանց թույլ չեն տվել հետևել, սակայն ազգային հավաքականի հաղթանակից հետո երկրպագուները դուրս են եկել փողոց և տոնել այն, ինչից հետո քաղաքային վարչակազմը թույլ է տվել կանանց նույնպես հետևել խաղերին: