|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում խաղային հերթական օրվա մեկնարկը տրվեց Սարանսկում, որտեղ Կոլումբիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ճապոնիայի հավաքականին:
Արդեն 3-րդ րոպեին կոլումբիացիները մնացին 10 հոգով, իսկ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կագավան: Մինչ ընդմիջման գնալը կոլումնբիացիները հավասարեցրեցին հաշիվը, սակայն խաղավերջում ծագող արևի երկրի հավաքականը կարողացավ խփել հաղթական գոլը:
Լեհաստանի ընտրանին Մոսկվայում 1:2 հաշվով պարտվեց Սենեգալին: Լեհերը 0:2 հաշվով պարտվելիս միայն խաղավերջում կարողացան խփել հեղինակության գնդակ:
Օրվա վերջին խաղում տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականն ԱԱ-2018-ի իր 2-րդ խաղում նույնպես հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Եգիպտոսի ընտրանու նկատմամբ:
47-րդ րոպեին ինքնագոլի արդյունքում Ռուսաստանը առաջ անցավ հաշվի մեջ: 59-րդ րոպեին Չերիշևը կրկնապատկեց Ռուսաստանի հավաքականի առավելությունը, իսկ րոպոներ անց Ձյուբան հաշիվը դարձրեց 3:0: 73-րդ րոպեին Մուհամեդ Սալահը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Ռուսաստանի հավաքականը հաղթեց 3:1հաշվով եւ գործնականում ապահվեց իր տեղը փլեյ-օֆֆում: