|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին: Լեհական պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
Կարևորվել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման ապահովումը: