Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Արցախի իշխանությունները պետք է Մանվել Գրիգորյանի կոչումը հետ վերցնեն. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, ըստ որի` Մանվել Գրիգորյանի ամառանոցում գտել են ապրիլյան պատերազմին զինվորներին ուղարկած սննդամթերք, դեղորայք:
Ըստ քաղտեխնոլոգի` Գրիգորյանի` Արցախի հերոսի կոչումը հետ վերցնելու հասարակական պահանջ ձևավորելը շատ կարևոր է: «Ես, իմանալով, թե ով է Մանվել Գրիգորյանը, իմանալով` ինչով է նա զբաղվում, միևնույն է, շոկ ապրեցի` դիտելով այդ կադրերը: Չգիտեմ` դա ինչ էր: Մանվել Գրիգորյանն ու նրա նմաններն Արարատյան դաշտավայրում հանդիպող էնդեմիկ տեսակ են, որոնց պետք է գցել իրենց կենդանիների վանդակներն ու զբոսաշրջիկներին ցույց տալ: Նրա նմանները ո'չ մարդ են, ո'չ կենդանի, չգիտեմ` ինչ են»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե վենդետա չէ՞ Գրիգորյանի հանդեպ իրականացված գործողությունները, Քոչարյանը հարցով պատասխանեց. «Դուք ասեք` արդարությո՞ւն է, թե՞ վենդետա խտացրած կաթը` երեխայի նամակով, Մանվելի ամառանոցում գտնելը»: