|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ «այլևս չի կարող աշխատել այդ կնոջ հետ», նկատի ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, և պատրաստ է վերջնագիր ներկայացնել միգրացիոն հարցի վերաբերյալ. հայտնում է Газета.ру-ն:
Թերթը նշում է, որ Գերմանիայի կառավարության ներսում կոնֆլիկտը սպառնում է կոալիցիայի փլուզմամբ:
«Մերկելն առանց այդ էլ ստիպված է եղել լուրջ փոխզիջումների գնալ կառավարություն ձևավորելու համար: Նոր ճգնաժամը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, որոնցում կանցլերի հաղթանակը երաշխավորված չէ»,- նշում է թերթը:
Նախարարն այդ հայտարարությունն արել է իր կողմից մշակվող` միգրացիոն խնդրի հաղթահարման վերաբերյալ ռազմավարության քննարկման տապալումից հետո: