|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԱ-2018-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն: Ֆրանսիացիների կազմում գոլի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանն ու Պոլ Պոգբան: Ավստրալացիները միակ գոլը խփեցին 11 մետրանոց հարվածով:
Օրվա 2-րդ խաղում Արգենտինայի ընտրանին միավորներ կորցրեց Իսլանդիայի հավաքականի հետ խաղում. Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ. Արգենտինացիների կազմում հաշիվը բացեց Սերխիո Ագուերոն, որից 4 րոպե անց Իսլանդացիները հավասարեցրեցին հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Հարավամերիկյան երկրի հավաքականի ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Լեո Մեսսի հարվածից հետո իսլանդացիների դարպասապահը հետ մղեց գնդակը: