|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության այսօրվա նիստում մերժվեց խորհրդարանի կողմից ներկայացված օրինագիծը, որով նախատեսվում է շրջանառության հարկի շեմ 115 մլն դրամը թողնել անփոփոխ։ 2019 թ.-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված է, որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից կդառնա 58.35 մլն դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջաղուզյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազեցման: Նրա խոսքով` նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը, նաև կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ: