|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեցին, թե ինչպես կմեկնաբանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողությունների մասին:
««Երևան» հիմնադրամում ԱԱԾ ստուգումները, մենք դիտարկում ենք առնվազն ձևի առումով ոչ համաչափ: Մենք մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ: Մենք որպես քաղաքական ուժ բացառապես օրինականության կողմնակիցն ենք: Մենք ուշի ուշով հետևելու ենք, բայց կոչ ենք անում, որ ամեն ինչ լինի օրինականության սահմաններում` հարգելով անմեղության կանխավարկածը»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ չի կարծում, թե հիմա 37 թիվն է, որովհետև եթե ԱԱԾ-ն հարցաքննության հրավիրեր պաշտոնյաների, նրանք կգնային, կամ եթե ԱԱԾ-ն անհրաժեշտ փաստաթղթերը պահանջեր, նրանք կտրամադրեին: