|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին դատի են տվել: Ըստ Diken-ի` դատի պատճառ է դարձել այն, որ նա, անձնական հաղորդագրություններով նախընտրական քարոզչություն իրականացնելով, մարդկանց անհանգստություն է պատճառել:
Բողոքը ներկայացրել է անկախ պատգամավորի թեկնածու Այդեմիր Գյուլերը:
Ուշագրավ է, որ հաղորդագրությունների հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Fox TV-ի թուրքական ծառայության հաղորդավարներից Ֆաթիհ Փորթաքալը։ «Ո՞վ է տվել ձեզ իմ հեռախոսահամարը։ Որտեղի՞ց եք վերցնում ինձ անձնական հաղորդագրություն ուղարկելու քաջություն»,- ասել է նա: